Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը այցելել է Սանահին կայարան թաղամաս

16.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը օգոստոսի 16-ին այցելել է Ալավերդի համայնք:
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկությամբ մարզպետը եղել է աղետից առավել տուժած Սանահին կայարան թաղամասում, հանդիպել թաղամասի թիվ 12 շենքի բնակիչների հետ:
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության որոշմամբ շենքի 16 բնակարանների բնակիչներին նախատեսվում է տրամադրել Բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ)՝ բնակարաններ ձեռքբերելու համար: Մարզպետ Արամ Ղազարյանը բնակիչներին է ներկայացրել ԲԳՎ-ներով բնակարանների ձեռքբերման ընթացակարգը, պատասխանել նրանց հարցերին:
Մարզպետը թաղամասի բնակիչներին հանգամանորեն ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից օգոստոսի 15-ի նիստում ընդունված որոշմամբ՝ Լոռու և Տավուշի մարզերում առաջացած աղետի գոտիների տարածքներում գործունեություն իրականացնող և աղետից տուժած տնտեսավարողներին աջակցության տրամադրման, արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած գյուղատնտեսության ոլորտում փոխհատուցման տրամադրման, ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման տրամադրման ծրագրերը:
Անդրադարձել է նաև ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված նախորդ որոշումների ընթացքին: Մարզպետը պատասխանել է բնակիչների հուզող մի շարք հարցերի ևս:
Նա նշել է, որ ինչպես Լոռու մարզպետի աշխատակազմը, այնպես էլ՝ Ալավերդու համայնքապետարանը պատրաստակամ են աջակցելու բնակիչներին փոխատուցման գործընթացի սահուն կազմակերպման, ինչպես նաև՝ ընթացիկ այլ հարցերում:
Արամ Ղազարյանը Ալավերդու համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է հետևողական աջակցություն ցուցաբերել աղետի հետևանքով տուժած բնակիչներից դիմումների ընդունման գործընթացն արագ կազմակեպելու հարցում և ամենօրյա ռեժիմով հետևել աղետի գոտում ընթացող շինաշխատանքների ընթացքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49