Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այցելել է Այգեհատ բնակավայրում հիմնված ընկույզի ինտենսիվ այգիներ

14.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն օգոստոսի 13-ին այցելել է Ալավերդի համայնքի Այգեհատ բնակավայրում չեխահայ գործարար Աղասի Զավարյանի կողմից հիմնված ընկույզի ինտենսիվ այգիներ։ Ա. Զավարյանի և տնօրեն Ա. Ստեփանյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջել է այգիների տարածքով, ծանոթացել այստեղ կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին, առաջիկա ծրագրերին և ընդլայնման հնարավորություններին։
Ա.Զավարյանը մարզպետին ներկայացրել է, որ գործունեությունը սկսել են 2018 թվականից: Այժմ բնակավայրի տարբեր հատվածներում՝ ընդհանուր 80 հա տարածքում տնկված ընկույզի այգիներում ամերիկյան չանդլեր և ֆրանսիական ֆերնոր տեսակի վերատնկված 20.000 ընկույզի տնկի կա։ Ըստ գործարարի՝ 3 տարվա տնկիները հաջորդ տարի արդեն բերք կտան։
Այգիներում կառուցվել են նաև 3.000 և 10.000 մետր խորանարդ տարողությամբ ջրամբարներ, որոնք սնուցում են այգին՝ կաթիլային ոռոգման համակարգով։
Այգիների հիմնմամբ բնակավայրում նաև զբաղվածության խնդիր են լուծում։
Մարզի ղեկավարը ողջունել է գործարարի կողմից իրականացվող աշխատանքները, հույս հայտնել, որ մոտ ապագայում տնտեսությունն ավելի կհզորանա՝ նպաստելով նաև բնակավայրի զարգացմանը։
-Գյուղատնտեսությունը մեր երկրի և մարզի զարգացման ռազմավարական ուղղություններից է, և մենք պատրաստ ենք աջակցելու բոլոր ողջունելի նախաձեռնություններին, որոնք կնպաստեն մարզում ոլորտի առաջընթացին,- ասել է նա։
Գործարարն առաջիկայում նախատեսում է ընդլայնել այգիների տարածքը և հիմնել ընկույզի վերամշակման գործարան։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 10:40:08