Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
13.08.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ օգոստոսի 12-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմից, տարբեր գերատեսչություններից ստացված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքը և արդյունքները: Մարզի ղեկավարը հանձնարարել է հանձնարարականների, ինչպես նաև քաղաքացիներից ստացված բոլոր դիմումների և հարցումների ուղղությամբ իրականացնել համակողմանի և ամբողջական ուսումնասիրություններ և ներկայացնել հիմնավորված պատասխաններ:
Ա. Ղազարյանը հանձնարարել է նաև տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հետ կապված հանդես գալ առաջարկություններով:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտային այլ ծրագրերի, ընթացիկ աշխատանքների, տրվել են հանձնարարականներ: