Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզին կհատկացվի շուրջ 174 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար

09.08.2024

ՀՀ կառավարությունը օգոստոսի 8-ին որոշում է ընդունել՝ պայմանավորված ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:
Որոշմամբ առաջարկվում է 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,428,851.6 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Լոռու մարզին կհատկացվի շուրջ 174 մլն դրամ։ Ծրագրերը հետևյալն են՝ Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Սոս Սարգսյանի անվան գրադարանի մասնաշենքի հիմնանորոգում, Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի ամբողջական վերանորոգում և տարածքի բարեկարգում, Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Լեջան, Կողես, Յաղդան և Ուռուտ բնակավայրերի վարչական շենքերի վերանորոգում, Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի քաղաքային զբոսայգու վերանորոգում, Սպիտակ համայնքի՝ Սպիտակի, Կաթնաջրի և Լուսաղբյուրի բնակավայրերում տարբեր աշխատանքներ են տարվում, ջրահեռացման համակարգեր, սելավատարեր և հենապատերի կառուցում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49