Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է «ԿԱՏԱՐԻՆԵ կանայք-Լոռի» ծրագիրը

07.08.2024

Օգոստոսի 7-ին հանդիսավորությամբ անցկացվել է «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի Լոռու տարածքային ցանցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ԱԺ պատգամավորներ Արփինե Դավոյանը, Արմենուհի Կյուրեղյանը, «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» կանանց հզորացման ծրագրի ղեկավար Լաուրա Սիմոնյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության դպրոցի Լոռու մարզի շրջանավարտները, հյուրեր: Ծրագրի նպատակն է ստեղծել փոխաջակցող միջավայր, որտեղ Լոռու մարզի կանայք կարող են օգնել միմյանց՝ համայնքային ու քաղաքական առաջնորդական հմտությունների զարգացման հարցում, ինչպես նաև ծանոթանալ կանանց առնչվող տեղական ու միջազգային ծրագրերին, զարգացման ու առաջխաղացման հնարավորություններին:
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ մարզի ղեկավարը շեշտել է, որ կանանց կարողությունների, առաջնորդության հմտությունների զարգացմանը նպատակաուղղված ծրագրերը ուշադրության ու սատարման են արժանի։
- Ցանկացած նախաձեռնություն դրական արդյունք է ունենում, եթե ծառայում է հանուն ընդհանուր շահի ու հանրության բարեկեցության, հանուն սեփական երկրի ու մարզի, մեր համայնքների զարգացման: Այս նախաձեռնությունը հաջող ընթացք և առավել հաջող ավարտ կունենա, քանի որ իմ խորին համոզմամբ` լոռեցի կանայք իրենց վստահված ցանկացած գործ պատվով ու ամենայն պատասխանատվությամբ են կյանքի կոչում,-ասել է մարզպետը:
Ներկաներին ողջույնի խոսք են հղել նաև պատգամավորներ Արփինե Դավոյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լաուրա Սիմոնյանը։
Ներկաները մասնակցել են նաև «Ամրապնդելով առաջընթացը․ կանանց ներգրավվածությունից դեպի ազդեցիկ քաղաքական մասնակցություն և առաջնորդություն» թեմայով պանելային քննարկմանը։
«Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիրն իրականացնում է «Ազգային ժողովրդավարական ինստիտուտը»՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորմամբ։ Հատկանշական է, որ դպրոցի 140 շրջանավարտներից 12-ը Լոռու մարզի տարբեր համայնքներից են։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 10:44:15