Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկել են մի քանի ամբուլատորիաների վերանորոգման և բուժսարքավորումներով վերազինման հնարավորությունները

06.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն օգոստոսի 6-ին ընդունել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանին և ծրագրի ենթակառուցվածքների վերականգնման փորձագետ Արմեն Պեպանյանին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաղդասարյանը։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել ՄԱԶԾ ներկայացուցիչներին մարզի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր իրականացնելու պատրաստակամության համար և նշել, որ Լոռու մարզպետի աշխատակազմն իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու:
Արման Վալեսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և մարզի ղեկավարին է ներկայացրել «Կայուն համայնքներ» ծրագիրը, որի գլխավոր նպատակն է խթանել Հայաստանի համայնքներում կայուն տնտեսական զարգացումը և օգնել հաղթահարելու մարտահրավերները։ Ծրագրի շրջանակներում հանրապետության մի շարք համայնքներում իրականացվում են ենթակառուցվածքների զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրեր։
Կողմերը քննարկել են մարզում գործող մի քանի ամբուլատորիաների՝ ծրագրի շրջանակներում վերանորոգման և բուժսարքավորումներով վերազինման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև մարզում սոցիալական տան կոնցեպտի ներդրման հնարավորություններին։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 09:58:59