Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխըմբռնման հուշագիր՝ «Միջազգային իրավունքի և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի և ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի միջև

05.08.2024


Օգոստոսի 2-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և «Միջազգային իրավունքի և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Շահեն Ավագյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ««Միջազգային իրավունքի և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի և ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի միջև համագործակցության մասին»:
Հուշագրի կնքմանը ներկա են եղել նաև հիմնադրամի համահիմնադիր Գրիգոր Բադիրյանը, մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաղդասարյանը:
Հուշագրի կնքումով ձևավորում է համագործակցության շրջանակ, որի միջոցով Լոռու մարզպետի աշխատակազմի լիազորությունների շրջանակում հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հիմնադրամը կարող է տրամադրել մասնագիտական օժանդակություն և փորձագիտական, խորհրդատվական աջակցություն:
Հիմնադրամը մարզպետի աշխատակազմին կցուցաբերի աջակցություն՝ ռազմավարական և հայեցակարգային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, մասնավորապես՝ մարզի զարգացման ռազմավարության և դրա իրականացմանն ուղղված գործնական միջոցառումների ճանապարհային քարտեզի մշակման, ռազմավարական ծրագրերի իրականացման, մասնավորապես՝ գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների ներդրման, կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության, զբոսաշրջության, մարզում միջհամայնքային տրանսպորտային հաղորդակցության, էկոլոգիական աղբահանության և այլ ոլորտներում, մարզում ներդրումային ծրագրերի իրականացման, մասնավորապես՝ հայաստանյան և օտարերկրյա գործարարների և ձեռնարկությունների հետ կապերի հաստատման միջոցով, մարզպետի աշխատակազմի նախաձեռնությունների, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, մասնավոր հիմնադրամների, բարեգործական կազմակերպությունների կողմից դրանք ֆինանսավորելու կամ համաֆինանսավորելու հնարավորությունների բացահայտման, մարզի ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացման, մարզի միջազգային համագործակցության ծրագրերին, միջազգային գործընկերների հետ կապերի հաստատման, համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային իրավական հարցերով խորհրդատվության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Կողմերը կարևորել են գործակցությունը բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 10:44:15