Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

05.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ օգոստոսի 5-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Ներկայացվել են մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները:
Քննարկվել են քաղաքաշինության, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության, ֆինանսական ոլորտներին, զարգացման ծրագրերին և արտաքին կապերին, ընթացիկ փաստաթղթաշրջանառությանը, անձնակազմի կառավարմանը վերաբերող, ինչպես նաև աշխատանքային բնույթի մի շարք հարցեր:
Արամ Ղազարյանը հանձնարարել է շարունակել մշտադիտարկումը պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվող շինաշխատանքների նկատմամբ և պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել աշխատանքների որակի և ժամկետների պահպանման վերաբերյալ:
2025թ. սուբվենցիոն ծրագրերի հետ կապված մարզպետը հանձնարարել է հետևողականորեն ուսումնասիրել ներկայացվող ծրագրերի համապատասխանությունը համայնքների առաջնահերթություններին:
Մարզպետը կարևորել է նաև բարձրացված բոլոր հարցերի նկատմամբ հետևողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը, տարբեր ոլորտներում տարվող գործընթացների, ծրագրերի ուղղությամբ սահմանված ժամկետների նկատմամբ խիստ վերահսկողությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտային այլ ծրագրերի, ընթացիկ աշխատանքների, տրվել են հանձնարարականներ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 10:28:43