Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անց է կացվել «Vanadzor Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը
02.08.2024
Օգոստոսի 1-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիսավորությամբ անց է կացվել «Vanadzor Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը, որին մասնակցում է 8 երկրների 300 մարզիկ, այդ թվում նաև՝ գրոստմայստերներ: Միջոցառումը նախաձեռնել է Հաշմանդամների շախմատի աշխարհի չեմպիոն, Հաշմանդամների շախմատի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը:
Միջոցառման կազմակերպմանն իր աջակցությունն է ցուցաբերել նաև Լոռու մարզպետի աշխատակազմը՝ ի դեմս մարզպետ Արամ Ղազարյանի:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լոռու մազպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Մարզպետի տեղակալը ողջունեց ներկաներին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից՝ մաղթելով մրցաշարին հաջող ընթացք, մասնակիցներին՝ հաղթանակներ: Կարևորելով նման մրցաշարի անցկացումը հենց Վանաձորում ՝ նա նշեց, որ այն մեծապես կնպաստի ինչպես մարզաձևի զարգացմանն, այնպես էլ՝ զբոսաշրջային հոսքերի մեծացմանը:
Փոխմարզպետը հույս հայտնեց, որ մրցաշարը ամենամյա կդառնա և էլ ավելի կընդլայնի մասնակից երկրների և մարզիկների թիվը: Նա նաև շնորհակալություն հայտնեց Սարգիս Սարգսյանին՝ մրցաշարի նախաձեռնության համար:
Վերջինս նույնպես ողջունելով ներկաներին և մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնեց մրցաշարի կազմակերպմանն աջակցելու համար:
Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական կատարումներով:
Մրցաշարը կշարունակվի մինչև օգոստոսի 7-ը: