Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Ղազարյանը ներկա է եղել Հրազդան համայնքի օրվան նվիրված տոնակատարությանը

29.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 28-ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի, այլ պաշտոնատար անձանց հետ ներկա է եղել Հրազդան համայնքի օրվան նվիրված հանդիսավոր տոնակատարությանը:
Արամ Ղազարյանը համայնքի օրվա կապակցությամբ շնորհավորել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանին, քաղաքացիներին՝ մաղթելով համայնքին շարունակական զարգացում, բնակիչներին՝ բարօրություն և բարեկեցություն:
Մարզպետ Արամ Ղազարյանը նաև շնորհակալագրով է պարգևատրել համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանին՝ Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրերին օգնելու նպատակով Հրազդան համայնքի կամավորական ուժերը համախմբելու, աղետի գոտում օպերատիվ աշխատանքներ իրականացնելու, անշահախնդիր ու անձնվեր գործունեության և մարդկային բարձր արժանիքներ դրսևորելու համար:
Անշահախնդիր կերպով կամավորական աշխատանքներին մասնակցելու համար մարզպետի շնորհակալագրերով են պարգևատրվել նաև «Կոմունալ տնտեսության, աղբահանության և սանմաքրման հիմնարկի» տնօրեն Վաղարշակ Պողոսյանը, մինի էքսկավատորի վարորդ Արմեն Սահակյանը, էքսկավատորի վարորդ Ահարոն Մկրտչյանը:
Հրազդանի օրվան նվիրված միջոցառումը հագեցած է եղել ուրախ համերգային ծրագրով, ցուցադրություններով, տոնավաճառով:
Պաշտոնյաները մասնակից են դարձել միջոցառումներին, շրջել տաղավարներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49