Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է «ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կ

26.07.2024

Հուլիսի 26-ին Լոռու մարզպետարանում Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանի, Բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ, Փամբակ, Թումանյան համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց քննարկում՝ ՀՀ կառավարության «ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի շուրջ:
Քննարկմանը ներկա էին նաև նշված համայնքների՝ աղետի հետևանքով վնասներ կրած, գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները:
Քննարկման մասնակիցները մի շարք առաջարկություններով ու դիտարկումներով հանդես եկան նախագծում տեղ գտած առանձին կետերի վերաբերյալ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները նշեցին, որ առաջարկությունները կքննարկվեն նախարարությունում, կընդունվեն համապատասխան որոշումներ՝ դրանք նախագծում ներառելու հետ կապված:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49