Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

24.07.2024

Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրերում շարունակվում է քաղաքացիների դիմումների ընդունումը։ Գործընթացի կազմակերպմանն աջակցում են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի մասնագետները։ Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 04․07․2024 թ․ «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշման համաձայն շահառուների (ֆիզիկական անձանց) փոխհատուցման տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով Ալավերդու համայնքապետարանում, Քարկոփ բնակավայրի մանկապարտեզի շենքում, Տաշիրի, Գյուլագարակի և Փամբակի համայնքապետարաններում ստեղծված աշխատանքային խմբերն իրականացնում են դիմումների ընդունում:
Դիումների ընդունումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49