Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Վանաձոր համայնքում` ԼՂ֊ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ

24.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզի համայնքներում շարունակվում են հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ:
Վանաձոր համայնքում հերթական հանդիպումն անցկացվել է հուլիսի 22-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում:
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ, ՄՍԾ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Լուսինե Աքմաքչյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, անդրադարձել նաև զբաղվածության ապահովման հնարավորություններին, քաղաքացիների լիարժեք ինտեգրմանն առնչվող մի շարք հարցերի:
Արկադի Փելեշյանը նշել է, որ, թեև հանդիպումները ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիների հետ պարբերական բնույթ են կրում, սակայն տարաբնույթ հարցերով համայնքապետարանում ընդունելություն կարող է կազմակերպվել նաև յուրաքանչյուր աշխատանքային օր:
Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել փաստաթղթերի վերականգման, քաղաքացիություն ստանալու ընթացակարգի, սոցիալական աջակցության ծրագրերի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Քաղաքացիներին տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն: Պատասխանատու կառույցների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու բնակարանային ապահովման ծրագրին դիմելու համար անհրաժեշտ հայտերի լրացման հարցում ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49