Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
23.07.2024
Լոռու մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, հուլիսի 30-ին՝ ժամը 11․00-ին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ մարզպետարանի խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենա «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» ընդլայնված նիստը:
Լոռու մարզպետի աշխատակազմը սիրով հրավիրում է մասնակցելու հանդիպմանը, որի ընթացքում կքննարկվեն Լոռու մարզպետի աշխատակազմի և ՀԿ-ների համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուղղված մարզի զարգացմանը:
Հարցերի դեպքում դիմել Լոռու մարզպետի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝
զանգահարելով (0322)-2-04-13 հեռախոսահամարով։