Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Տաշիր համայնքում` ԼՂ֊ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ
23.07.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ հուլիսի 22-ին Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի գլխավորությամբ և համայնքապետարանի աշխատակազմի ու միասնական սոցիալական ծառայության պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հերթական հանդիպումն է անցկացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տաշիր համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։
Համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվություն է տրամադրվել համայնքների ենթակառուցվածքների և զբաղվածության հնարավորությունների մասին։
Կ. Արշակյանը նշել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առաքելությունը մեկն է՝ նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների ինտեգրմանը նոր միջավայրում և ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ վերջիններիս արագ ինտեգրման համար:
Ընտանիքների կողմից բարձրաձայնած խնդիրներին արագ արձագանքելու նպատակով աշխատանքները շարունակական բնույթ կկրեն: