Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Գյուլագարակ համայնքում` ԼՂ֊ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ

22.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզի համայնքներում շարունակվում են հանդիպումները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ:
Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները հերթական անգամ հանդիպել են համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։
Ներկաներին ևս մեկ անգամ տեղեկացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցության տարբեր ծրագրերի, այդ թվում և՝ զբաղվածության ծրագրերի մասին:
Նշվել է, որ կառավարությունն անում է հնարավորը մեր հայրենակիցների բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, առաջնային կարիքները բավարարելու նպատակով:
Ընդգծվել է, որ համապատասխան մասնագետները պատրաստ են աջակցել անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման հարցում։
Ներկաները հարցեր են բարձրացրել զբաղվածության ապահովման, բնակապահովման ծրագրի և այլ խնդիրների վերաբերյալ:
Բոլոր հարցերին տրվել են պարզաբանումներ:
Ի դեպ, համայնքի ղեկավարին զբաղվածության խնդրով դիմած քաղաքացիներից 3-ն ապահովվել են աշխատատեղով:
Նման հանդիպումները շարունակական բնույթ են կրում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49