Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը շնորահակալագրով է պարգևատրել ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Գևորգյանին

22.07.2024

Լոռու մարզի սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Վանաձորի «Հայաստան» ՄՀԿ մարզադահլիճում հուլիսի 21-ին անց է կացվել ՀՀ վաստակավոր մարզիչ, սամբոյի ֆեդերացիայի նախկին նախագահ, միջազգային կարգի մրցավար, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ հավաքականի ավագ մարզիչ, վանաձորցի Գուրգեն Գևորգյանի անվան Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունը:
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, վաստակավոր մարզիչ Գուրգեն Գևորգյանը, Լոռու մարզի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Արամ Օհանյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Վանաձորի համայանքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, անվանի մարզիկներ, մարզասերներ, հյուրեր:
Միջոցառումը սկսվել է տոնական շքերթով և ցուցադրական ելույթներով:
Մինչ եզրափակիչ փուլի մեկնարկը՝ ներկայացվել է ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Գևորգյանի անցած ուղին, մարզաձևում՝ անվանի մարզիկի և մարզչի հաջողություններն ու ձեռքբերումները:
Սպորտի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Գևորգյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողության ընթացքում պարգևը նրան է հանձնել Լոռու մարզի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Արամ Օհանյանը:
Գուրգեն Գևորգյանը պարգևատրվել է նաև Լոռու մարզպետի շնորհակալագրով՝ «Սամբո» մարզաձևի զարգացման գործում ներդրած ավանդի, մասնագիտական բարձր պատասխանատվության և նվիրյալ աշխատանքի շնորհիվ բազմաթիվ հաղթական սաներ պատրաստելու համար:
Մարզի ղեկավարը ողջունել է մրցաշարի բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին, շնորհակալություն հայտնել Գուրգեն Գևորգյանի անվան մարզական տոնի կազմակերպման համար, կարևորել վաստակավոր մարզչին նվիրված առաջնության նախաձեռնությունը:
- Այս մրցաշարով մեր երախտագիտություն ենք ցուցաբերում հարգարժան մարզչի նկատմամբ, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է սպորտաձևի զարգամանն ու հանրահռչակմանը: Սիրելի Գուրգեն Գառնիկի, Դուք Ձեր գործունեությամբ վառ օրինակ եք սերունդների համար: Ձեր սաները դարձել են ՀՀ առաջնությունների հաղթողներ, ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոններ, դարձել սպորտի վաստակավոր և միջազգային կարգի վարպետներ: Վստահ եմ, որ հետագա գործունեությամբ ևս շարունակելու եք մեծագույն ներդրում ունենալ մարզաձևի զարգացման գործում՝ Ձեր կենսագրությամբ ու նվիրումով,- ասել է Լոռու մարզպետը՝ հաջողություն մաղթելով մրցաշարի մասնակիցներին:
Առաջնությանը մասնակցել են 2006-2008 թվականներին ծնված 68 պատանի մարզիկներ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից, լավագույնները պարգևատրվել են գավաթներով, հուշանավերներով և դրամական պարգևներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49