Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել

22.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ հուլիսի 22-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Ներկայացվել են մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները:
Մասնավորապես քննարկվել են Լոռու մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը, նախորդ տարիներից 2024 տեղափոխված ծրագրերին վերաբերող հարցեր:
Լոռու մարզպետը հորդորել է պատասխանատու պաշտոնյաներին լինել հետևողական կատարվող շինաշխատանքների որակի և ժամկետների նկատմամբ, ուսումնասիրել և ներկայացնել սուբվենցիոն ծրագրերում ի հայտ եկած բոլոր խնդիրները:
Արամ Ղազարյանը հանձնարարել է ուսումնասիրել համայնքային միջոցներով իրականացվող շինարարական բոլոր ծրագրերի նպատակային լինելը, առաջնահերթությունները, իրականացվող աշխատանքների որակը, մշտադիտարկել համայնքներում իրականացվող շինարարությունների, առկա շինությունների օրինականությունը և պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն:
Մարզպետը հանձնարարել է համայնքների ղեկավարների հետ շարունակել հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ՝ կառավարության աջակցության ծրագրերի, այդ թվում՝ բնակապահովման ծրագրի ընթացակարգը ներկայացնելու և պարզաբանելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև զբոսաշրջության, առողջապահության, գյուղատնտեսության, հողաշինության և այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները:
Տրվել են նոր հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38