Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Ալավերդի համայնքում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

19.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Ալավերդի համայնքում հուլիսի 17-ին և 18-ին անցկացվել են հանդիպումներ ԼՂ-ից բռնի տեղահանված և համայնքի Ալավերդի, Շնող, Մեծ Այրում բնակավայրերում ապաստանած քաղաքացիների հետ:
Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հանդիպել է բնակիչների հետ, քննարկել զբաղվածության ապահովման, ներկաների կողմից բարձրաձայնված խնդիրների լուծման ուղիները։ Համայնքի ղեկավարը ներկայացրել է պետության կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները։
Նշվել է, որ ծրագիրն իրականացվում է 3 փուլով․
1-ին փուլում կընդգրկվեն՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։
2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։
3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմ ունեցող ընտանիքները։
Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը նշել է, որ տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են, և համայնքը հնարավորությունների սահմաններում աջակից կլինի նրանց հետագա խնդիրների լուծման հարցում ևս։
Հանդիպումները լինելու են շարունակական։
Տեղեկացնենք նաև, որ հուլիսի 15-ից մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49