Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Սպիտակում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ
18.07.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզի համայնքներում շարունակվում են հանդիպումները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ:
Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները հերթական անգամ հանդիպել են Սպիտակ համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։
Ներկաներին ևս մեկ անգամ տեղեկացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցության տարբեր ծրագրերի մասին: Նշվել է, որ կառավարությունն անում է հնարավորը մեր հայրենակիցների բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, առաջնային կարիքները բավարարելու նպատակով: Ընդգծվել է, որ համապատասխան մասնագետները պատրաստ են աջակցել անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման հարցում։
Ներկաները հարցեր են բարձրացրել զբաղվածության ապահովման, բնակապահովման ծրագրի և այլ խնդիրների վերաբերյալ:
Բոլոր հարցերին տրվել են պարզաբանումներ:
Նման հանդիպումները շարունակական բնույթ են կրում: