Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Ստեփանավանում՝ ԼՂ հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիների հետ

18.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ հուլիսի 18-ին, Ստեփանավան համայնքում անցկացվել է հանդիպում համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների և ԼՂ հանրապետությունից բռնի տեղահանված և Ստեփանավանում բնակություն հաստատած ընտանիքների մասնակցությամբ:

Հերթական հանդիպման ընթացքում ևս ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցության ծրագրերը: Համայանքապետարանի պաշտոնյաները նշել են, որ լիազորությունների սահմաններում պատրաստ են աջակցել մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք բնակություն հաստատեն, ապրեն ու արարեն Ստեփանավան համայնքում:

Հիմնականում հարցեր են բարձրացվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ:
Բոլոր հարցերին տրվել են պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38