Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Լոռի Բերդ համայնքում` ԼՂ֊ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ

18.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռի Բերդ համայնքում անցկացվել է հանդիպում ԼՂ-ից բռնի տեղահանված և համայնքում ապաստանած քաղաքացիների հետ:
Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանն ընդգծել է, որ մեր հայրենակիցները պետության ուշադրության կենտրոնում են, և համայնքը հնարավորությունների սահմաններում աջակից կլինի նրանց խնդիրների լուծմանը։
Ներկայացվել են պետության կողմից իրականացվող ծրագրերը: Մանրամասն անդրադարձ է կատարվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։
Նշվել է, որ ծրագիրն իրականացվում է 3 փուլով․
1-ին փուլում կընդգրկվեն՝ 3+ անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքը, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։
2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։
3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները։
Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։

 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38