Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փամբակ համայնքում հանդիպում է անցկացվել ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիների հետ

17.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզի համայնքներում շարունակվում են հանդիպումները ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիների հետ:
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Փամբակ համայնքում ապաստանած ընտանիքների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է ներկա փուլում ընտանիքներին հուզող հարցերին:
Սուրեն Կոստանդյանը նշել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առաքելությունը մեկն է՝ նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների ինտեգրմանը նոր միջավայրում և ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ վերջիններիս արագ ինտեգրման համար:
Քննարկման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից կրկին ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվություն է տրամադրվել համայնքների ենթակառուցվածքների և զբաղվածության հնարավորությունների մասին։
Ընտանիքների կողմից բարձրաձայնած խնդիրներին արագ արձագանքելու նպատակով աշխատանքները կշարունակվեն:
--------------------------
2024 թվականի հուլիսի 16-ի դրությամբ Փամբակ համայնքում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 63 ընտանիք՝ 232 անձ:
Համայնքում ապաստանած բոլոր ընտանիքներն օգտվել են պետական և դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերից, ծավալուն աշխատանքներ են տարվել ընտանիքների տնտեսական կայունացման ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 09:47:02