Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

1 աղբատար մեքենա և 95 աղբաման՝ երկու գյուղերի կարիքների համար

16.07.2024


Ֆիոլետովո համայնքի և Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրի համար ձեռք է բերվել աղբատար մեքենա և աղբամաններ:
Ծրագիրն իրականացվել է «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ:
«Ֆիոլետովո համայնքի և Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրի համար աղբատար մեքենայի և աղբամանների տրամադրում» ծրագրի արդյունքների պաշտոնական ներկայացման միջոցառմանը մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Ֆիոլետովո համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչյովը, Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էմիլիա Մարտիրոսյանը, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 122,000 ԱՄՆ դոլար: Ծրագրով երկու գյուղերի կարիքների համար ձեռք են բերվել մեկ աղբատար մեքենա և 95 աղբաման։
Ծրագրի նպատակն է նպաստել համայնքների զարգացմանը, միջհամայնքային համագործակցությանը, շրջակա միջավայրի պահպանությանը և ստեղծել ավելի մաքուր և անվտանգ պայմաններ բնակիչների համար։
Գոռ Ասրյանն իր և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրագործող բոլոր կողմերին և նշել, որ ՀՀ կառավարությունը համայնքային զարգացման մեծածավալ ծրագրեր է իրականացնում, սակայն նման աշխատանքները զգալի օժանդակություն են համայնքներին։
Նա ընդգծել է հատկապես Ճապոնիայի դեսպանատան մեծ դերակատարությունը Լոռու մարզում տարբեր ծրագրերի իրականացմանն աջակցելու գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49