Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զինվորական ծառայության են մեկնել Թումանյանի տարածաշրջանի առաջին նորակոչիկները

08.07.2024

Հուլիսի 8-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ Ալավերդի համայնքում ներկա են եղել Թումանյանի տարածաշրջանի նորակոչիկների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը:
Ներկա էին նաև զինակոչիկների հարազատներն ու ընկերները:
Գ. Ասրյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից շնորհավորել է նորակոչիկներին ՀՀ բանակի շարքերը համալրելու կապակցությամբ, մաղթել բարի ծառայություն:
Բարեմաղթանքի խոսքեր է հղել նաև Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը և տղաներին հանձնել նվերներ:
Նորակոչիկներին իր օրհնությունն է հղել Ալավերդու սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13