Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

04.07.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ Ալեն Սիմոնյանը շրջել է աղետի գոտում: ԱԺ նախագահը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպել աղետից տուժած բնակիչներին ու լսել վերջիններիս խնդիրները:
Խորհրդարանի ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև տեղում աշխատող փրկարար ծառայության աշխատակիցների հետ` շնորհակալություն հայտնելով նրանց կատարած ահռելի աշխատանքի համար:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ օրենսդիրի ղեկավարն այցելել է նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (VTC), ծանոթացել կենտրոնի աշխատանքներին:
Աշխատանքային օրվա ավարտին նրանք մասնակցել են Ազգային ժողովի կողմից աղետի գոտու երեխաների համար կազմակերպված միջոցառմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49