Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ պարգևատրվել են մի խումբ աշխատակիցներ

03.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 2-ին Լոռու մարզի դատախազությունում ներկա է եղել Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Մարզպետ Արամ Ղազարյանը ջերմորեն շնորհավորել է Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանին, դատախազության գործընկերներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային ու մասնագիտական ձեռքբերումներ, բարի ծառայություն:
- Ձեր աշխատանքն ունի բազմաթիվ բարդություններ, ինչը ձեզնից պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում ձեր առաքելության իրագործման ճանապարհին: Մաղթում եմ այդ բարդ ճանապարհը մինչև վերջ գնալու կարողություն և վճռականություն,-ասել է Ա. Ղազարյանը:
Մարզպետը շնորհակալագրերով է պարգևատրել Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սոս Տոնոյանին, Լոռու մարզի դատախազության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Քոթանջյանին, Լոռու մարզի դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Արտաշես Սահակյանին, Լոռու մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Օֆելյա Սիրեկանյանին:
Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը և պարգևատրման արժանացած դատախազները շնորհակալություն են հայտնել մարզպետ Արամ Ղազարյանին ուշադրության և գնահատանքի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13