Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կուրթան և Վարդաբլուր համայնքներում մանկապարտեզներ են հիմնանորոգվում և կառուցվում

02.07.2024

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։

Գյուլագարակ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերում հետևել է ՀՀ կառավարություն- համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն միջոցներով իրականացվող մանկապարտեզների հիմնանորոգման և կառուցման աշխատանքներին:

Կուրթանի մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրային արժեքը 82 մլն 147 հազար դրամ է, որից (70 տոկոսը պետության և 30 տոկոսը համայնքային ներդրումն է): Նախատեսվում է 1991թ. կառուցված 7 հատվածներից բաղկացած մանկապարտեզի 4 հատվածների հիմնանորոգում՝ 60 երեխայի համար(երկու խումբ)։ Նախատեսվում է նաև բակի բարեկարգում։

Վարդաբլուրի մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը 153 մլն 120 հազար դրամ է, որից (70 տոկոսը պետության և 30 տոկոսը համայնքային ներդրումն է) :Կառուցվում է մեկհարկանի, մասնակի նկուղային հարկով շինություն՝ նախատեսված 30 սաների համար: Նախատեսված է նաև տարածքի բարեկարգում, ցանկապատում, խաղահրապարակի կառուցում:

Նախատեսվում է մանկապարտեզները շահագործման հանձնել մինչև նոյեմբերի 1֊ը, թեև շինարարաները խոստանում են աշխատանքներն ավարտել ավելի վաղ։

Մարզպետն ընթացիկ աշխատանքների հետ կապված մի շարք դիտարկումներ է արել: Նա կարևորել է աշխատանքները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը և նշել, որ անորակ որևէ աշխատանք չի ընդունվելու և չի ֆինանսավորվելու:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 10:44:15