Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուլագարակի արվեստի դպրոցը կգործի նորակառույց շենքում

02.07.2024

Մարզպետ Արամ Ղազարյանը, Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնայների ուղեկցությամբ հուլիսի 1-ին մասնակցել է Գյուլագարակի արվեստի դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Արվեստի դպրոցը կառուցվել է ՀՀ կառավարություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի արժեքը 74 900 000 դրամ (45 տոկոս՝ ՀՀ Կառավարության և 55 տոկոս համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ:
Արվեստի դպրոցը Գյուլագարակ համայնքում գործել է 70-ական թթ.-ից: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից դպրոցի շենքը փլուզվել է ,այնուհետև գործել տնակային պայմաններում: 2017թ.-ից դպրոցն իր գործունեությունը ծավալել է համայնքապետարանի տարածքում, իսկ այժմ արդեն կարող է դասապրոցեսը կազմակերպել առավել հարմարավետ պայմաններում:
- Բարեկեցիկ և հարմարավետ պայմաններ են ստեղծվել կրթամշակութային մի օջախի համար, որտեղ համայնքի երեխաները առավել մոտ են կանգնելու երաժշտությանը և կերպարվեստին, ստանալու են գեղագիտական դաստիարակություն: Այս հնարավությունը պետք է օգտագործվի ի շահ համայնքի մշակութային կյանքի զարգացման և երեխաների գեղագիտական դաստիարակության ՝ ներգրավելով ավելի շատ երեխաների,-իր ողջունի խոսքում նշել է մարզի ղեկավարը և ավելացրել, որ Գյուլագարակ խոշորացված համայնքում, ինչպես նաև մեր մարզի և հանրապետության այլ համայնքերում մեծածավալ կապիտալ և սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում, որոնք մեծապես նպաստում են համայնքների, մարզերի և երկրի զարգացմանը:
Օրհնության խոսք է հղել Գյուլագարակ համայնքի հոգևոր հովիվ տեր Մերուժան քահանա Սողոյանը։
Պաշտոնյաները շրջել են տարածքում, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Դպրոցն ունի դաշնամուրային, վոկալ, լարային(քանոն, քամանչա, ջութակ, ուդ), փողային(դուդուկ, կլառնետ), հարվածային գործիքների (դհոլ, քամանչա, քանոն)և կերպարվեստի բաժիններում սովորող 88 սան և հնարավորություն՝ նրանց թիվը հասցնելու 120-ի:
Դպրոցի սաները հանդես են եկել երաժշտական կատարումներով:
Մարզի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ դպրոցը կկարողանա բացահայտել նոր տաղանդավոր երեխաների՝ հպարտանալու առիթներ տալով մարզին և Հայաստանի Հանրապետությանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 15:19:22