Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

02.07.2024

Հուլիսի 2-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ Լոռու մարզային ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Զաքարյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Արմեն Հակոբյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարինե Սարգսյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին, օրենքով սահմանված կարգով, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից, նպատակային ուսումնառության հանգամանքով պայմանավորված, տարկետման իրավունքից օգտվող, ինչպես նաև ընտանեկան պայմաններից ելնելով՝ տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացությունների տրամադրման հարցերը:
Անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49