Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Գյուլագարակ համայնքում խորհրդակցություն է անցկացրել

02.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 1-ին աշխատանքային այցով Գյուլագարակ համայնքում էր:
Մարզի ղեկավարին ուղեկցում Էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի մի խումբ ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների, ավագանու հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանը քննարկել է համայնքում առկա և հրատապ լուծումներ պահանջող խնդիրները, դրանց լուծման ուղիները, անդրադարձել համայնքի զարգացման հեռանկարներին:
Մարզպետը կարևորել է համայնքների արդյունավետ աշխատանքը, Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմին, վարչական ղեկավարներին, ավագանու անդամներին հորդորել է աշխատանքում լինել հետևողական, պետական միջոցներով համայնքում իրականացվող ծրագրերն իրագործել մեծ պատասխանատվությամբ:
Խորհրդակցության ընթացքում ներկաները հարցեր են բարձրացրել հիմնականում մայիս և հունիս ամիսներին հորդառատ տեղումների և կարկուտի հետևանքով ցանքատարածություններին և համայնքային ու մասնավոր շինություններին, անշարժ և շարժական գույքին հասցված վնասների վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև համայնքային մի շարք այլ խնդիրների ևս։
Մարզպետը տեղեկացրել է, որ վնասների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն ՀՀ կառավարությանը: Նշել է նաև, որ իր լիազորությունների սահմանում հետամուտ կլինի խնդիրների լուծմանը:
Անդրադարձ է կատարվել նաև«Բուսաբուծության աջակցության պետական ծրագրի» շրջանակներում համայնքում իրականացված աշխատանքներին։ Ծրագրի հետ կապված եղել են նաև առաջարկություններ, որոնք նույնպես կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ կառավարությանը։
Արամ Ղազարյանը կարևորել է նման հանդիպումները, կառուցողական քննարկումները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 10:30:33