Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի 300 դպրոցական ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանում. հանգստի մեկնեցին առաջին հերթափոխի երեխաները

02.07.2024

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով՝ հուլիսի 1-ին Լոռու մարզի տարբեր համայնքներից Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց 150 երեխա:
Երեխաներին բարի ճանապարհ մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, վարչության մասնագետները:
Ողջունելով ճամբարականներին՝ նրանց մաղթեցին անմոռանալի հանգիստ, վառ և տպավորիչ հիշողություններ և նշեցին, որ պետական աջակցությամբ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի երեխաներին պարգևել ամառային անհոգ առօրյա: Ծնողներն իրենց հերթին շնորհակալություն հայտենցին երեխաներին նման հնարավորություն տալու համար:
7-13 տարեկանը չլրացած երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի երկու հերթափոխով՝ 20-ական օրով: Առաջին հերթափոխի խումբը կհանգստանա հուլիսի 1-20-ը, երկրորդ հերթափոխը՝ հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը:
ՀՀ կառավարության կողմից ամառային հանգստի կազմակերպման ծրագրում ընդգրկվել են սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքների դպրոցահասակ երեխաները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49