Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություն է կատարվել նաև Քարկոփ բնակավայր

01.07.2024

Քարկոփ բնակավայրում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ հունիսի 29-ին հանդիպել է բնակիչների հետ։ Մարզպետը հանգամանորեն ներկայացրել է աղետի գոտու վերականգնման նպատակով տարվող աշխատանքների արդեն հաջորդ փուլով նախատեսված կամուրջների, ճանապարհների վերականգնման ուղղությամբ նախատեսված ծրագրերը։
Մարզի ղեկավարը նշել է, որ տարբեր գերատեսչությունների հետ ներկայում քննարկվում են վարկային արտոնություններին վերաբերող, ինչպես նաև տրանսպորտային միջոցներին, այգիներին, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և անասնապահությանը հասցված վնասների հետ կապված հարցերը։ Արդյունքների մասին առաջիկայում կիրազեկվի։
Ինչ վերաբերում է աղետից վնասված շենք-շինություններին, բնակարաններին և գույքին հասցված վնասներին, ապա մարզի ղեկավարն ասել է, որ մոտակա օրերին ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվի փոխհատուցման տրամադրման կարգը։ Մարզպետը պատասխանել է նաև բնակիչների հարցերին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 10:44:15