Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հույս Հայաստանի համար» մարդասիրական ընկերակցության միջոցներով վերանորոգվել են Սպիտակի թիվ 2 դպրոցի դասասենյակների հատակներն և պատուհանները

28.06.2024

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, «Հույս Հայաստանի համար» մարդասիրական ընկերակցության նախագահ Դավիթ Շահինյանը հունիսի 27-ին Սպիտակի Դրաստամատ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 դպրոցում ներկա են եղել «Հույս Հայաստանի համար» մարդասիրական ընկերակցության միջոցներով վերանորոգված դասասենյակների բացման հանդիսավոր արարողությանը: Կազմակերպության միջոցներով վերանորոգվել են դպրոցի դասասենյակների հատակներն և պատուհանները։ Որոշ աշխատանքներ ընթացքի մեջ են։ Նոր ուսումնական տարին աշակերտները կդիմավորեն հարմարավետ պայմաններում։ Ինչպես հայտնի է, դպրոցում, որպես օտար լեզու, ուսուցանվում է նաև ֆրանսերենը և դպրոցում Ֆրանսիայի կառավարության և ֆրանսիական կազմակերպությունների կողմից պարբերաբար աջակցության ծրագրեր են իրականացվում:
Միջոցառման ընթացքում ողջույնի և բարեմաղթանքի խոսքերով հանդես են եկել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, «Հույս Հայաստանի Համար» ընկերակցության նախագահ Դավիթ Շահինյանը:
Գոռ Ասրյանը դեսպան Օլիվյե Դըկոտինյիին, Դավիթ Շահինյանին ողջունել է մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից՝ շնորհակալություն հայտնելով մարզ այցելելու և «Հույս Հայաստանի համար» ընկերակցութանը նաև՝ նման կարևոր ծրագրի իրականացմանն աջակցելու համար:
Դպրոցի սաները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27