Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին նորակոչիկները

26.06.2024

Հունիսի 26-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին նորակոչիկները՝ նաև Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Նրանց ճանապարհելու էին մեկնել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը:
Նորակոչիկներին ճանապարհելու համար Տաշիր և Ստեփանավան համայնքներում հանդիսավոր միջոցառումներ էին կազմակերպվել: Ներկա էին նաև Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության աշխատակիցներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից զինակոչիկներին բարի ծառայություն, իսկ նրանց ծնողներին՝ համբերություն ու տոկունություն մաղթեց Գոռ Ասրյանը:
-Թող անառիկ լինեն Հայաստանի Հանրապետության սահմանները, խաղաղ երկինք մեր երկրին: Երկու տարի անց սպասում ենք ձեզ առողջ ու անփորձանք,-ասաց նա՝ կոչ անելով թև ու թիկունք լինել միմյանց:
Օրհնության խոսքեր հնչեցին նաև հոգևոր հայրերի կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:21:34