Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը հետևել է աղետի գոտում իրականացվող աշխատանքներին

26.06.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ հունիսի 26-ին այցելել են Սանահին կայարան թաղամաս, հետևել այստեղ ընթացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Այց է կատարվել նաև Թումանյան փողոց ։
Մարզի ղեկավարը շրջայցը շարունակել է Ախթալայի կամրջի մոտ, հետևել երկագծի հատվածում տարվող ամրացման աշխատանքներին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված հարցերով զրուցել կամրջի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանների հետ:
Արամ Ղազարյանն այցելել է նաև Քարկոփ բնակավայր: Մաքրման աշխատանքները Քարկոփում ավարտական փուլում են:
Լոռու մարզպետը զրուցել է բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: Մարզպետը տեղեկացրել է, որ քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07