Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գույքագրման գործընթացն ավարտվել է, հակահամաճարակային իրավիճակը վերահսկելի է. Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել

26.06.2024


Հունիսի 26֊ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել:
Ներկա են եղել մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, աղետի գոտու վերականգնման աշխատանքներին ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Ներկայացվել է հեղեղումների տուժած բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքը: Մասնավորապես նշվել է, որ վնասների գույքագրման գործընթացն ավարտվել է: Ամբողջությամբ գույքագրվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած կորուստները, այժմ կատարվում են ուսումնասիրություններ և ճշգրտումներ:
Աղետից տուժած հատվածներում ախտահանման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են, հակահամաճարակային իրավիճակը վերահսկելի է: Խմելու ջրի որակի ամենօրյա հսկողություն է կատարվում:
Մարզպետն ընդգծել է, որ աղետի գոտու վերականգնման ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքներում անհրաժեշտ է լինել հետևողական:
Քննարկվել են նաև օրերս ուժգին քամու հետևանքով վնասված Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման հետ կապված հարցեր: Տրվել են մի շարք նոր հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:45:09