Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աղետի գոտու վերականգնման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են

24.06.2024

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը հունիսի 21-ին այցելել են Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, հետևել այստեղ կատարվող վերկանգնողական աշխատանքներին:

Ներկա պահին թաղամասում ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ են ընթանում:
Այց է կատարվել նաև Թումանյան փողոցի հեղեղումներից տուժած հատվածներ։

Պաշտոնյաները վերոհիշյալ թաղամասերում զրուցել են բնակիչների հետ, քննարկել նրանց կարիքներն ու առկա խնդիրները:

Շրջայցը շարունակվել է Ախթալայի կամրջի հատվածում: Քննարկվել են կամրջով անցնող տրանսպոտային միջոցների սահմանափակման խնդրի կարգավորման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: Ժամանակավոր կամուրջն այժմ մարդատար ու միջին ծանրության մեքենաների համար է ծառայում:
Այս հատվածում ներկա պահին երկաթգծի ամրացման շինարարական աշխատանքներ են կատարվում:

Այց է կատարվել նաև Քարկոփ բնակավայր: Քարկոփում վերականգնված է գազամատակարարումը, փողոցային լուսավորությունը, խմելու ջրի մատակարարումը, մաքրվել են այգիները, բնակավայրի կոյուղագծերը, կատարվել են ճանապարհների խճաքարային հարթեցման աշխատանքներ:

Բնակիչների հետ զրույցում պաշտոնյաները նշել են, որ քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07