Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսումնասիրություններ են իրականացվել կարկուտից տուժած բնակավայրերում

24.06.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, վարչության մասնագետները ուսումնասիրություններ են իրականացրել հունիսի 20-ին տեղացած կարկուտից առավել տուժած Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքների բնակավայրերում:
Ըստ ուսումնասիրությունների, առավել մեծ չափերի վնասներ են կրել Յաղդան, Կողես, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ և Գարգառ բնակավայրերի գյուղատնտեսական ցանքատարածությունները:
Վնասների գնահատման նպատակով ձևավորված համայնքային հանձնաժողովները առաջիկայում մարզային հանձնաժողովին կներկայացնեն վնասների չափերի վերաբերյալ արձանագրությունները՝ վերջիններս հանրապետական հանձնաժողովին ներկայացնելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:45:09