Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել է օպերատիվ շտաբի հերթական նիստը

21.06.2024

Հունիսի 21-ին Ալավերդու համայնքապետարանում անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը։

 

Նիստին մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյամը, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, աղետի հետևանքների վերացման, աղետի գոտու վերականգնման աշխատանքներին ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Ներկայացվել են այս օրերին իրականացված աշխատանքները` կամուրջների վերականգնման, վնասների գույքագրման, հեղեղված բնակավայրերի բնակիչներին սննդի մատակարարման գործընթացի վերաբերյալ։

Զեկուցվել է նաև աղետի գոտում հակահամաճարակային իրավիճակը, ըստ որի հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը։ Այս պահին որևէ վտանգ չկա։

 

Տրվել են մի շարք նոր հանձնարարականներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07