Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով անցկացվել է հերթական խորհրդակցությունը

15.06.2024

Հունիսի 14֊ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով պատասխանատու կառույցների ներկայացուցիչների, աշխատակազմի մասնակցությամբ Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել:

Նիստին ներկա են եղել նաև ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։

Ներկայացվել է հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքը։

Մարզպետը նշել է, որ աղետից հետո օպերատիվ աշխատանքների փուլն ավարտվել է, մեկնարկել է երկրորդ փուլը, որը շարունակվելու է նույնպիսի ինտենսիվությամբ։

Մարզպետ Արամ Ղազարյանը տեղեկացրել է, որ ներկայում ՀՀ կառավարությունում քննարկվում է Մ6՝ Վանաձոր֊Ալավերդի֊ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական ճանապարհի վնասված հատվածների հիմնանորոգման և փլուզված կամուրջների կառուցման հետ կապված հարցերը։

Ինչպես հայտնի է, փլուզված կամուրջների փոխարեն ներկայում կառուցված են հետիոտնային ժամանակավոր կամուրջներ։ Ճանապարհների վնասված հատվածներում կատարված է լիցք։

էներգամատակարարումը հիմնականում վերականգնված է բոլոր բնակավայրերում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ջրհեղեղից վնասված շենքերի առաջին հարկերի էլեկտրաէներգիան առայժմ միացված չէ։

Ջրամատակարարման համակարգը ևս վերականգնված է։ Իրականացվում են կոյուղագծերի մաքրման աշխատանքներ հեղեղից տուժած բազմաբնակարան շենքերում ևս ջրամատակարարում ապահովելու համար։

Աշխատանքները շարունակվում են նաև գազամատակարարման լիարժեք վերականգնման համար:

Գույքագրման աշխատանքներն ավարտական փուլում են։

Համաճարակային իրավիճակի, սննդի անվտանգության վերահսկման և դրանց հետ կապված՝ բնակչության շրջանում բացատրական աշխատանքների իրականացումը շարունակվում է։

Ոստիկանությանը հանձնարարվել է շարունակել շուրջօրյա հերթապահությունը աղետի գոտու տարածքում, հատկապես՝ հետիոտնայի կամուրջների, երկաթգծի և վնասված ճանապարհահատվածների մոտ:

Ներկայացվել են նաև ընթացիկ այլ աշխատանքների հետ կապված հանձնարարականների կատարման արդյունքները։

Տրվել են այլ հանձնարարականներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07