Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետն այցելել է աղետի գոտի

10.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 8֊ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր, ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի, այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:

 

 

Վարչապետի առաջին կանգառը եղել է Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում: Կառավարության ղեկավարին ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը և նշել, որ փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է: Լիցքի միջոցով վերականգնվել է նաև Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետևանքով փլուզված ճանապարհի երթևեկությունը:

 

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ։ Զեկուցվել է, որ այստեղ ևս ընթացքի մեջ են հեղեղումների հետևանքների վերացման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները:

 

Վարչապետը եղել է Ալավերդու Թումանյան փողոցում, որտեղ ևս իրականացվել են վերականգնման աշխատանքներ: Արդյունքում՝ որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը:

 

Կառավարության ղեկավարն այցելել է Ախթալա բնակավայր, որը կամուրջի փլուզման հետևանքով հայտնվել էր մեկուսացման մեջ: Ներկայումս ընթացքի մեջ են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքները: Կամուրջը կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է մարդատար մեքենաների համար: Այն կապահովի կապը 6 բնակավայրի հետ: Կարևորվել է աշխատանքների օպերատիվ և որակով իրականացումը: Միաժամանակ, զեկուցվել է, որ կառավարության օպերատիվ շտաբը տեղի բնակիչներին ապահովել է անհրաժեշտ սննդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև հեղեղումների հետևանքով մեկուսացման մեջ հայտնված Ճոճկան բնակավայր, որի կապը այլ բնակավայրերի հետ վերականգնվել է:

 

Հաջորդիվ վարչապետը եղել է Քարկոփում, որտեղ հեղեղումներից հետո նույնպես վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։ Այստեղ մասնակի վերականգնված է նաև ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Այրում: Այստեղ հեղեղումների հետևանքով վթարվել է երկաթգծի կամուրջը, վնասներ է կրել նաև Այրումում գտնվող «Դամուար գրուպ» ընկերության մաքսային տերմինալը:

 

Տավուշի մարզում վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին: Այստեղ վարչապետ Փաշինյանին զեկուցվել է, որ օրվա ընթացքում սահմանի խախտում չի արձանագրվել, արտառոց դեպքեր և պատահարներ տեղի չեն ունեցել:

 

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Կիրանցի նոր կառուցվող,  ճանապարհի և Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքների որակյալ իրականացմանը և ընդգծել սահմանված ժամկետներում դրանք շահագործման հանձնելու կարևորությունը:

 

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Խաշթառակում, որտեղ հեղեղումներից վթարվել է տեղի կամուրջը: Զեկուցվել է, որ բնակավայրն ունի այլընտրանքային ճանապարհ: Չնայած դրան՝ վարչապետը հանձնարարել է կամուրջի վերակառուցման աշխատանքները սկսել հնարավորինս սեղմ ժամկետներում:

 

Վարչապետի այցն ավարտվել է Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Լոռու և Տավուշի մարզպետները, հեղեղումներից տուժած բնակավայրերի վարչական ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ընդունել տուժած սեփականատերերին ըստ բնակարանի քառակուսի մետրի բնակարանների նորոգման կամ վերականգնման աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում: Միաժամանակ ընդգծվել է, որ աջակցություն կտրամադրվի նաև կահավորման ուղղությամբ: Վարչապետը շեշտել է՝ կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հեղեղումներից տուժած շենքերի հետ կապված կմշակվի այլ լուծում:

 

Վարչապետը կարևորել է ժամանակավոր կառուցված կամուրջների միջոցով մատակարարումների իրականացումը և ընդգծել, որ վթարված կամուրջների տեղում կկառուցվեն նաև բնակավայրի կոլորոտի հետ համահունչ նոր կամուրջներ՝ հաշվի առնելով նաև հեղեղումների հետ կապված փորձը: «Իմ ընկալմամբ, առաջնահերթությունը մարդկանց աջակցելն է, որ վերադառնան իրենց բնակարաններ: Դրանց մեծ մասում, առանց էական վերանորոգման աշխատանքների, ապրել հնարավոր չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հանձնարարել ՏԿԵ ու Ներքին գործերի նախարարություններին, Քաղաքաշինության կոմիտեին և մարզպետարաններին ներկայացնել առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ: «Պետք է կենտրոնանալ այն բաների վրա, որոնք անհրաժեշտ են մարդկանց բնականոն կյանքը վերականգնելու համար»,-

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07