Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով

10.06.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքը կանոնակարգելու, վարչապետի՝ աղետի գոտի այցից հետո տրված հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով՝ պատասխանատու կառույցների ներկայացուցիչների, աշխատակազմի մասնակցությամբ Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել:
Նիստին ներկա են եղել նաև ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, նախարարի խորհրդական Արմեն Զոհրաբյանը։
Քննարկվել են հեղեղումներից տուժած բնակավայրերի բնակիչներին պետական աջակցություն տրամադրելու նպատակով վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարմանը վերաբերող մի շարք հարցեր՝ բնակարանների նորոգման, գույքի ձեռքբերման, մասնավոր բիզնեսի կրած վնասի փոխհատուցման, ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ: Պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ:
Մարզի ղեկավարին են ներկայացվել նախկինում տրված հանձնարարականների կատարման արդյունքները, տեղեկացվել է, որ համաճարակային իրավիճակը վերահսկելի է: Գույքագրման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Մարզպետը հանձնարարել է ակտիվորեն շարունակել աշխատանքները գույքագրման, համաճարակային իրավիճակի, սննդի անվտանգության վերահսկման և դրանց հետ կապված՝ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանել: Աշխատանքները շարունակել՝ ջրամատակարարման, էներագամատակարարման, գազամատակարարման լիարժեք վերականգնման համար: Ոստիկանությանը հանձնարարվել է շարունակել շուրջօրյա հերթապահությունը աղետի գոտու տարածքում, հատկապես՝ կամուրջների մոտ: Տրվել են այլ հանձնարարականներ ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07