Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվել է Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը

10.06.2024

Հունիսի 8- ին հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը, որի առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում:
Հոբելյանական միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, արվեստի գործիչներ, հյուրեր։

Մարզի ղեկավարի և իր անունից թանգարանի կեսդարյա գործունեության առթիվ ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Գոռ Ասրյանը։ Նա
կարևորեց Կիրովական֊Վանաձորի այցեքարտը դարձած թանգարանի մեծ ավանդը սերունդների գեղագիտական ճաշակի ձևավորման գործում։ Մաղթեց բեղմնավոր գործունեություն և հետագա հաջողություններ։

Ներկաներին իր օրհնությունը հղեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Ողջույնի և շնորհավորանքի խոսքեր ասացին նաև Արկադի Փելեշյանը և ներկա մտավորականները։

Համերգային ծրագրից հետո հյուրերը շրջայց կատարեցին թանգարանում՝ ծանոթանալով հոբելյանական տարեդարձի առթիվ ներկայացված նոր մշտական ցուցադրությանը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակներում թանգարանում ժամանակավոր ցուցադրության են ներկայացվել նաև Սերգեյ Փարաջանովի աշխատանքները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 12:22:29