Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անց է կացվել օպերատիվ շտաբի հերթական նիստը

07.06.2024

Հունիսի 7-ին անց է կացվել Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, պատասխանատու այլ կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Նախարարին և մարզպետին են ներկայացվել աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Հեղեղումներից տուժած բնակավայրերում շարունակվում են ակտիվորեն իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքները, և արդյունքներն առավել քան տեսանելի են:

Ներկայացվել է երկաթուղու ամբողջական վերականգնման աշխատանքների ընթացքը: Հետիոտնային և ժամանակավոր կամուրջների տեղադրման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: Վերականգնված է կապը ջրհեղեղի հետևանքով մեկուսացման մեջ հայտնված բնակավայրերի հետ:

 

Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով հունիսի 6-ին Լոռու մարզ է ժամանել Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբ, որը ուսումնասիրում և գնահատում է ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները։

  

Գույքագրման աշխատանքները գրեթե մոտենում են ավարտին: Նախարարը և մարզի ղեկավարը կարևորել են գույքագրումն առավելագույն ճշգրտությամբ իրականացնելու անհրաժեշտությունը:

 

Ներկայացվել է հումանիտար աջակցության բաշխման ընթացքը: Նշվել է, որ օգնությունը աղետից տուժած բնակավայրերի բնակիչներին տրամադրվում է ամենօրյա ռեժիմով: Հատկացվում է նաև հագուստ, դեղորայք՝ ըստ կարիքների:

Նախարարը հանձնարարել է առաջնային կարիքների լրացուցիչ գնահատում իրականացնել բնակչության կարիքները թիրախավորված և լիարժեքորեն բավարարելու նպատակով:

 

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից շարունակվում են խմելու ջրի մշտադիտարկման աշխատանքները, նորմայից շեղումներ չեն արձանագրվել: Ներկա պահին համաճարակային իրավիճակը  աղետից տուժած բնակավայրերում կառավարելի է:

 Ոլորտի մասնագետները շարունակում են իրազեկման միջոցառումները, իրավիճակի վերահսկողություն է իրականացվում:

էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման վերականգնողական աշխատանքները ևս ակտիվ ընթացքի մեջ են:

Տրվել են նոր հանձնարարականներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06