Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աղետից տուժած բնակավայրերում ակտիվորեն շարունակվում են վերականգնողական աշխատանքները

07.06.2024

Հունիսի 6-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով պատասխանատու կառույցների ներկայացուցիչների, աշխատակազմի մասնակցությամբ Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել: Նիստին ներկա էր նաև ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանը:

Ներկայացվել են հեղեղումներից տուժած բնակավայրերում ակտիվորեն իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքները:

էներգամատակարարման և գազամատակարարման վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ջրամատակարարումը մեկ կետից՝ վերականգնվել է Քարկոփ համայնքում, Սանահին կայարան թաղամասում այս պահին ջրագիծ է անցկացվում։

Նշվել է, որ գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են։

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խմելու ջրի մշտադիտարկում և վերահսկողություն է կատարում։

Աղետի գոտում ՀՎԿԱԿ-ի մասնագետները շարունակում են նաև հողից և անկած կենդանիներից նմուշառումներ կատարել, համապատասխան միջոցներ ձեռնարկել, տեղում իրականացրել իրազեկում:

Շարունակվում են հետիոտնային և ժամանակավոր կամուրջների տեղադրման աշխատանքները:

Հումանիտար օգնության բաշխումն ամենօրյա ռեժիմով շարունակվում է։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր կառույցներին պատասխանատու և հետևողական աշխատանքի համար։

Տրվել են նոր հանձնարարականներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07