Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շրջայց ջրհեղեղից տուժած բնակավայրերով

07.06.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 7-ին այցելել են ջրհեղեղից առավել տուժած Ալավերդու Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց: Նրանց է միացել նաև աղետի գոտի ժամանած, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը: Շիրակի մարզպետը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել աղետից տուժած բնակավայրերին:
Պաշտոնյաները նշված հատվածներում հետևել են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին:
Նրանք զրուցել են բնակիչների հետ, քննարկել կարիքները, ներկայացրել թաղամասում կատարվող վերականգնողական աշխատանքները:
Պաշտոնյաները ևս մեկ անգամ ընդգծել են, որ աղետից տուժած բնակիչների խնդիրները պատասխանատու կառույցների ուշադրության կենտրոնում են:
Այցելություն է կատարվել նաև Ախթալա բնակավայր, որտեղ հետևել են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին: Նրանց է միացել նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը: Կամուրջը կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է մարդատար մեքենաների համար: Կամուրջը կապահովի կապը 6 բնակավայրի հետ: Կարևորվել է աշխատանքների օպերատիվ և որակով իրականացումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06