Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հետևել է աղետի գոտում ընթացող վերականգնողական մեծածավալ աշխատանքներին

07.06.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանը հունիսի 6-ին այցելել են Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, ուր աղետի գոտու վերականգնողական մեծածավալ աշխատանքներ են ընթանում:
Նրանք զրուցել են Սանահին կայարանի ձախափնյա թաղամասում ապրող բնակիչների հետ, դիտարկել վնասի չափերը, քննարկել նրանց կարիքները, ներկայացրել թաղամասում կատարվող վերականգնողական աշխատանքները:
Սանահին կայարան թաղամասում այս պահին խմելու ջրագիծ է անցկացվում, գազամատակարարումը վերականգնված է, էներգամատակարարման վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են:
Մարզպետն ընդգծել է, որ աղետից տուժած բնակիչների խնդիրները բոլոր պատասխանատու կառույցների ուշադրության կենտրոնում են:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանը շրջայցը շարունակել են Ախթալա բնակավայրում, հետևել ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին:
Այն կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է մարդատար մեքենաների համար: Կամուրջը կապահովի կապը 6 բնակավայրի հետ:
Պաշտոնյաներն այցելել են նաև Ախթալա կայարան, հանդիպել ջրհղեղից տուժած ընտանիքների հետ, եղել նրանց բնակարաններում, որոնք զգալիորեն տուժել են:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07