Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարն այցելել է Քարկոփ բնակավայր
07.06.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանը, նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, պատասխանատու այլ պաշոնյաներ այսօր այցելել են հեղեղումներից մեծ վնասներ կրած Քարկոփ բնակավայր, դիտարկել արդեն իսկ գործող հետիոտնային կամուրջը, հետևել բնակավայրի մաքրման աշխատանքներին:
Շրջայցը շարունակվել է նաև Ախթալա համայնքում՝ փլուզված կամրջի հատվածում: Այստեղ ընթացքի մեջ են մարդատար մեքենաների երթևեկության համար նախատեսված՝ ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքները։
Պաշտոնյաները եղել են նաև Սանահին կայարան թաղամասում, քննարկել նոր՝ 2-րդ հետիոտնային կամրջի կառուցման հետ կապված ընթացիկ հարցերը:
Արամ Ղազարյանը կարևորել է աշխատանքների հնարավորինս արագ և որակով իրականացումը:
Մարզի ղեկավարը աղետից տուժած բնակավայրերում զրուցել է բնակիչների հետ, ներկայացրել իրականացվող աշխատանքները, հետաքրքրվել նրանց կարիքներով: