Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համաճարակային իրավիճակը կառավարելի է

07.06.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ հեղեղումներից տուժած բնակավայրերում հիվանդների վաղ հայտնաբերման, բուժօգնության և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, «Ալավերդու ախտահանիչ կենտրոն» ՍՊԸ- ի բուժանձնակազմը կատարում են ամենօրյա բակային համայցեր:
Իրականացվում է դեղորայքի պահանջարկի վերաբերյալ կարիքի գնահատում և, ըստ անհրժեշտության, դեղամիջոցների և բժշկական առաջին անհրաժեշտության պարագաների բաշխում :
Կատարվում է խմելու ջրի մշտադիտարկում: Մինչ այժմ էական շեղումներ չեն հայտնաբերվել, թեև բնակչությունը զգուշացվում է. համի, հոտի, գույնի փոփոխություն նկատելու դեպքում անմիջապես դիմել պատկան մարմիններին:
Իրականացվում են նաև ախտահանման և վարակազերծման՝ դեզինսեկցիոն և դեռատիզացիոն միջոցառումներ: Մասնագետները նշում են, որ համաճարակային իրավիճակը կառավարելի է:
Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ՝ այսօր Քարկոփ բնակավայրում ջրհեղեղից տուժած բնակչության հետ աշխատում է նաև «Արփի» ՀԿ-ի հոգեբանների խումբը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07